Հետևեք մեզ։

Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն իրոք փորձ ունի ներտարածաշրջանային խնդիրները սեփական և հարևան երկրների ռեսուրսներով լուծելու․ Զախարովա

16:11, 03 ապրիլ 2024
Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն իրոք փորձ ունի ներտարածաշրջանային խնդիրները սեփական և հարևան երկրների ռեսուրսներով լուծելու․ Զախարովա

Հայաստանի ղեկավարությունն իր տարածաշրջանում խնդիրների լուծման փորձ ունի, սակայն Արևմուտքի միջամտությունը Անդրկովկասում իրավիճակին հետևողականորեն հանգեցնում է բարդությունների։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Риа Новости-ն։


Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Զախարովան հիշել է, որ Պենտագոնի հրահանգիչները Երեւանում են, մարտին Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ անցյալ տարի երկրում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել։ Զախարովան այս միջոցառւոմները որակել է հակառուսական։

«Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն իրոք փորձ ունի ներտարածաշրջանային իրավիճակի խնդիրները սեփական և հարևան երկրների ռեսուրսներով լուծելու, իսկապես դրական փորձ կա, այդպես է, իսկ հրահանգիչները, խորհրդականները, քաղաքական գործիչները, սա ԵՄ-ն չէ, իրականում ԵՄ-ն ծառայում է որպես ծածկ, դա ՆԱՏՕ-ն է։ Պաշտոնական Երևանի համար անմիջապես խնդիրներ են սկսվում»,- ասել է Զախարովան։


Նա հավելել է, որ այս դեպքում առաջացող խնդիրները վերագրվում են «նրանց, ում հետ նրանք հրաժարվել են շփվել՝ իրենց հարևաններին, կարգավորման համապատասխան միջազգային մեխանիզմների մասնակիցներին»։