Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2023-ի հունվար-մարտ ամիսներին:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մարտը 2022թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.7% գնանկում:
2023թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.1%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.7%-ով:
Սննդամթերքի գներ: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
2023թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 7.0% և 1.5%-ով:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 26.9% և 2.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 14.4% և 6.1% գնանկում: