Եվրամիությունը դատապարտել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանության շենքի վրա հարձակումը, որի հետևանքով կան զոհեր։
Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի խոսնակի հայտարարության մեջ։
«Տարածաշրջանային այս խիստ լարված իրավիճակում կարևոր է ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն: Տարածաշրջանում իրավիճակի սրումը ոչ մեկին ձեռնտու չէ: Միջազգային իրավունքի համաձայն՝ դիվանագիտական, հյուպատոսական շենքերի և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի բոլոր դեպքերում և բոլոր հանգամանքներում»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ապրիլի 1-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա։