Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «Անտոնի Բլինկենն ասել է, որ տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմում, և ինքը կարևոր է համարում հարցը պարզաբանել Իլհամ Ալիևի հետ»։
Պետքարտուղարը նշել է, որ նշված հանդիպման հիմնական էությունը լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը։
Ալիևը նշել է, որ, իր ունեցած տեղեկություններով, խնդիրներ կան, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը Եվրոպայի խաղաղության եվրոպական մեխանիզմի շրջանակում։
Հեռախոսազրույցի ընթացքում Անտոնի Բլինկենն ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։ Ալիևն ասել է, որ Բեռլինում խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները օգտակար են գործընթացն առաջ մղելու առումով, և որ անհրաժեշտ է արագացնել բանակցությունները։