Երեւանը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու մտադրության մասին։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Մեզ չի թվում, որ նրանք ծրագրում են խզել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այս մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս քննադատել է Մոսկվայի հետ հարաբերությունները։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ դադարեցվել է Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչպես նաև կդադարեցվի ռուս սահմանապահների աշխատանքը մայրաքաղաքի օդանավակայանում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են նրա հակառուսական կողմնորոշման մասին։