Հետևեք մեզ։

WhatsApp-ի, Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում խափանում է նկատվում

23:01, 03 ապրիլ 2024
WhatsApp-ի, Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում խափանում է նկատվում

Որոշ օգտատերեր անսարքության են հանդիպել WhatsApp մեսենջերում։ Downdetector-ի տվյալների համաձայն՝ WhatsApp-ի խափանումը ազդել է ամբողջ աշխարհի օգտատերերի վրա: Խնդիրներ են նկատվում նաև Meta սոցիալական ցանցերի՝ Facebook-ի և Instagram-ի աշխատանքում։

RBC-ի թղթակիցը նշել է, որ երբ փորձում են մուտք գործել, հաղորդագրություն է հայտնվում մեսենջերին միանալու հետ կապված խնդիրների մասին։