Հետևեք մեզ։

Ողբերգական դեպք Թխկուտ գյուղում. այրված տան մեջ հայտնաբերվել է 38-ամյա քաղաքացու դին

10:01, 04 ապրիլ 2024
Ողբերգական դեպք Թխկուտ գյուղում. այրված տան մեջ հայտնաբերվել է 38-ամյա քաղաքացու դին

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Այրվել է տունը: Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.):