Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների Չաբահար և Ռասք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով վնասազերծվել է 5 ահաբեկիչ, սպանվել անվտանգության ուժերի 5 աշխատակից։ Այս մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Չաբահարում ահաբեկիչների հետ բախման հետևանքով զոհվել է զինծառայող, Բասիջի անվտանգության ուժերի աշխատակից, անվտանգության աշխատակից և երկու ոստիկան։
Մահացածների թվում է Չաբահար քաղաքի ոստիկանապետի տեղակալը։
Առայժմ հաստատվել է հինգ ահաբեկչի սպանությունը։
Ներկայում Սարբազ, Ռասք եւ Չաբահար քաղաքներում շարունակվում են բախումները, ահաբեկիչներն ամբողջությամբ շրջափակվել են անվտանգության ուժերի կողմից։