Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Հրանտ Շապսը Telegraph-ում հրապարակած սյունակում գրել է, որ աշխարհը հետպատերազմյան շրջանից տեղափոխվել է նախապատերազմյան դարաշրջան:
Շապսը նշել է, որ Բրիտանիան «միշտ եղել է շարժիչ ուժը» ՆԱՏՕ-ում և հպարտ է դրանով:
«Սակայն ՆԱՏՕ-ի անցյալին տուրք տալը բավարար չէ, այսօր մենք պետք է ևս մեկ անգամ հրատապ մտածենք Դաշինքի ապագայի մասին։ Մենք հետպատերազմյան աշխարհից տեղափոխվել ենք նախապատերազմական աշխարհ»,- գրել է նախարարը։
Ժողովրդավարության և դաշինքի պաշտպանությանն ուղղված գործողությունների շարքում Շապսը թվարկում է Ուկրաինային աջակցելու ջանքերի կրկնապատկումը, դաշինքի անդամների միջև պաշտպանական ծախսերի ավելացումը և եվրատլանտյան պաշտպանական հատվածի ամրապնդումը: Նրա խոսքով, իրավիճակը, երբ դաշինքի որոշ անդամներ չեն կարող ՀՆԱ-ի նույնիսկ 2%-ը հատկացնել պաշտպանական ծախսերին, այլևս չի կարող շարունակվել, քանի որ ՆԱՏՕ-ն «չի կարող իրեն թույլ տալ ռուսական ռուլետկա խաղալ իր ապագայի հետ»։
Ի թիվս այլ բաների, Շապսը հայտարարել է, որ Ջորջ Օրուելի «1984» հայտնի դիստոպիան վեպը տեղի է ունենում «աշխարհում առանց ՆԱՏՕ-ի», բայց այսօր ավելի վտանգավոր դարաշրջան է։