Հետևեք մեզ։

Քանի դեռ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք է համարում, անվտանգության համաձայնագրերի մասին խոսելն իմաստ չունի․ ՌԴ ԱԳՆ

10:45, 04 ապրիլ 2024
Քանի դեռ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք է համարում, անվտանգության համաձայնագրերի մասին խոսելն իմաստ չունի․ ՌԴ ԱԳՆ

Անիմաստ է խոսել Արևմուտքի հետ հնարավոր անվտանգության համաձայնագրերի մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է «ուղիղ սպառնալիք»։ Այս մասին Риа Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


«Երբ ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերը Ռուսաստանին որակում են որպես «ուղղակի սպառնալիք», իմաստ չունի խոսել Արևմուտքի հետ հիպոթետիկ համաձայնությունների որևէ կոնկրետ ձևաչափի մասին», - ասել է նա։

 

Գրուշկոն նշել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է դաշինքի և նրա անդամ երկրների առաջ «անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների ամուր հիմքեր ստեղծելու հարցը»։

 

«Վերջին փորձը մեր կողմից արվել է 2021 թվականի դեկտեմբերին: Հիշեցնեմ, որ այն ժամանակ մենք անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը հանձնեցինք ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որոնք մերժվեցին: Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական զարգացման ոլորտում Դաշինքի գործունեությունն ուղղված է մեր երկրին դիմակայելուն»,- ընդգծել է նա։