Կրեմլը կթարմացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կենսագրությունը պետության ղեկավարի պաշտոնական պորտալում՝ այն լրացնելով վերջին վեց տարիների ընթացքում ունեցած տեղեկություններով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս էջում ներկայացված է նախագահի մանրամասն կենսագրությունը՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական: Նշված են երկրում տեղի ունեցած առանցքային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Պուտինի ղեկավարության օրոք։
Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ էջը կթարմացվի։ «Այո, իհարկե»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք պորտալը համալրվելու է վերջին վեց տարիների տվյալներով, ինչպես նաև Պուտինի նոր նախագահական ժամկետի մասին տեղեկություններով։