Որոշ երկրներ, հատկապես Ֆրանսիան, Հայաստանին ուղղորդում են հակառակ ուղղությամբ։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք դա բազմիցս ասել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք չպետք է փորձեն այլ կերպ աջակցել Հայաստանին։ Թող չմոռանան, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ»,- ասաց նա։