Հետևեք մեզ։

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ արդարադատության նախարար

12:59, 04 ապրիլ 2024
Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․ արդարադատության նախարար

 

Իմ կարծիքով՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, իմ կարծիքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերը և տեսնում ես, թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով իրենց նկատմամբ արդարացի որոշումից:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և հավելեց՝ այս որոշումներն ամեն օր են։

 

«Լինի գործող, նախկին, ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան և գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ։ Ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»,-նշել է նա։

 

Դիտարկմանը՝ ոստիկանը պետք է ոտքը դնի բերման ենթարկվողի գլխին (քաղակտիվիստ Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկումը-խմբ․), Մինասյանը պատասխանել է․ «Ըսթացիկ գործերով ես չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև դա կդիտվի միջամտություն  և ճնշում»։