Հետևեք մեզ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին՝ «ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին»

13:41, 04 ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին՝ «ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին»

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում է Ադրբեջանի անվտանգության մտահոգությունը, որը մեծ թվով ականներ կան Ադրբեջանի կողմից Արցախի բռնի օկուպացված  տարածքներում (խմբ․)։

«Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։