Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի պլանավորում շփումներ Ֆրանսիայի առաջնորդ Էմմանուել Մակրոնի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ներկայումս ամենաբարձր մակարդակով շփումներ անցկացնելու պլաններ չկան», - ասել է Պեսկովը։