Վրաստանի խորհրդարանում գրանցվել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանի կայքը։
Նշվում է, որ «սահմանադրական օրենքի նախագիծը չի հակասում Եվրամիության օրենքին»։ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր մարդիկ հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։
Օրենքի նախագիծը ներառում է ստորև ներկայացված կետերը․
Ամուսնացած ընտանիքը կամ հետերոսեքսուալ անձը կարող է անչափահաս երեխա որդեգրել:
Սեռափոխության հետ կապված ցանկացած բժշկական միջամտություն արգելվում է։
Արգելվում են հավաքները կամ նյութերի տարածումը, որոնք խթանում են միասեռականությունը կամ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները։