Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը տեղակալի ամուսնուն պաշտոնի է տեղավորում ԳԱԱ-ում․ ընտանիքի երեք անդամին դատախազությունում տեղավորել է, մնացել է տան հայրը

16:26, 04 ապրիլ 2024
Աննա Վարդապետյանը տեղակալի ամուսնուն պաշտոնի է տեղավորում ԳԱԱ-ում․ ընտանիքի երեք անդամին դատախազությունում տեղավորել է, մնացել է տան հայրը

ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյում, որ այժմ ղեկավարում է Արգամ Հովսեփյանը, առաջիկայում տնօրենի ընտրություններ կկայանան: Արդեն հայտնի են թեկնածուները: Այդ պաշտոնի հավակնորդներն են՝ փաստաբան Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավաբան Գեւորգ Մարգարյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը:
 

Լրատվամիջոցները գրում են՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցանկանում է իր տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնուն ԳԱԱ կազմում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակել։ 

Նշենք, որ Աննա Վարդապխետյանը հոգ է տարել Մարգարյանների ընտանիքի բոլոր անդամների համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Hayastan.news-ը, ընտանիքի մայրը՝ Լիլիթ Գրիգորյանը Աննա Վրադապետյանի տեղակալն է,տեղափոխվել է Երևանի դատախազությունից,  նրա դուստը՝ Սոնա Մարգարյանը նշանակվել էր Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ զգալի առաջաղացում է՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության սովորական դատախազի պաշտոնից:

Իսկ Լիլիթ Գրիգորյանի մյուս դուստրը՝ Էլեն Մարգարյանը, Աննա Վարդապետյանի օգնականն է։

Ըստ հայտարարագրերի՝ ընտանիքում գործազուրկ էր միայն Գևորգ Մարգարյանը։

Բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Գևորգ Մարգարյանը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, և, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ և հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (  «Առավոտին» տրված հարցազրույցում)։ Նա նշել էր, որ այդ տեղակալը  Գագիկ Ջհանգիրյանն է։

«Ժողովուրդ» օրաթերթն ամիսներ առաջ գրել էր․ «Գևորգ Մարգարյանի այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գևորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի և զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ»։