Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մեկնաոանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցի կապակցությամբ ամերիկյան կողմի տարածած մամուլի հաղորդագրությունը, որում նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկված հարցերից մեկը եղել է մարդու իրավունքները։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
«Ազերթաջ»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանության մեջ ասվում է. «Այո, հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այս հարցը։ Ալիևը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցում արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Այդ կապակցությամբ պետության ղեկավարը պետքարտուղար Անտոնի Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին և նշել, որ այս համատեքստում արևմտյան երկրների լռությունը թյուրիմացություն է առաջացնում, և նման փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են»։