Հետևեք մեզ։

Արհավիրք էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, գլխավոր բանակցողի փոփոխությունը. Սերժ Սարգսյան

15:23, 04 ապրիլ 2024
Արհավիրք էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, գլխավոր բանակցողի փոփոխությունը. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նա զրպարտել էր ինձ, իբր ես ինչ-որ կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից  հերքեց և պահանջեց, որ հրապարակեն այդ նամակները։ Պարզ է՝ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև նման բան չէր եղել»,-ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը արհավիրք էր. «Արհավիրք էր իր իշխանության գալը։ Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները այդ արհավիրքի հետևանքներն են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները