Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հեռախոսազրույցը, ասել է, որ ֆրանսիական կողմը օգտակար տեղեկություններ ունի Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման մասին։
«Ծառայությունների տնօրենին և համապատասխան նախարարին խնդրեցի տեխնիկական բանակցություններ վարել, որովհետև առաջին հերթին համերաշխություն հայտնելու համար, և քանի որ մենք օգտակար տեղեկություններ ունենք, այստեղ չեմ հրապարակի այդ ահաբեկչի ծագման և կազմակերպման մասին»,- ասել է նա մամուլին Փարիզի մերձակայքում գտնվող ջրային սպորտի օլիմպիական կենտրոնի բացման արարողության ժամանակ։
Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի պաշտոնական էջում X սոցիալական ցանցում։