Հետևեք մեզ։

Ես Արցախում հրավիրել եմ ղեկավարությանը, պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան

18:36, 04 ապրիլ 2024
Ես Արցախում հրավիրել եմ ղեկավարությանը, պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան

 Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, և հրավիրել եմ ղեկավարությանը, ես Ազգային ժողովի պատգամավորներին կշտամբել եմ  իրենց թուլակամության համար, իրենց ոչ հստակ դիրքորոշման համար։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով իր նախկինում արած հայտարարությունը՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգելու մասին։

Նա պատմեց, որ Արցախում իրեն հարցրել են, թե ինչպես պետք է  ավարտվեն այդ բանակցությունները և ընդհանրապես ԼՂ-ի ճակատագրի հարցերը։

«Ես ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, Ադրբեջանը պետք է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին վերադարձնեն ադրբեջանական 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Թե ինչո՞ւ էինք նրանք թուլակամ, բանախոսն ասաց․ «Մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ կային։ Իրենք ինձ հարցրել են՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ մենք պիտի հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլոր հավաքվեք Երևան, և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»»։