Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական ասպեկտների տարածաշրջանի վերածելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում, հարված կհասցնի չեզոք մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի երկրներում բարդ խնդիրների լուծման համար»,-ասվում է հայտարարության մեջ։