Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի 174 հազար մարդ բնակչությամբ Պատհանկոտ քաղաքից 147 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Էպիկենտրոնը 21 կիլոմետր խորության վրա է։
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
21:25, 04 ապրիլ 2024