Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կենտոքստում վաղվա հանդիպումը շատ կարևոր է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը։
«Այս հանիպումը Գրանադայի հանդիպման շարունակությունն է»,-ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե սա ոչ թե նո՞ր բան է, այլ շղթայի մի օղա՞կ, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Շատերը սրան նայում են որպես իրադարձություն, իրադարձություն է, բայց սա նաև գործընթաց է, որպեսզի օրակարգային հարցերը ավելի արագացնեն ու մղեն առաջ։ Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ուզում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաներին, ԵՄ և ԱՄՆ շուկաներին, մեր նպատակն է այս հարցերն առաջ մղել։ Բնականաբար, մի շարք հարցեր մինչև այս քննարկվել են, կան օրակարգային նոր հարցեր, որոնք քննարկվելու են Բրյուսելում և սրա նպատակն է ամբողջացնել և աշխատանքները շարունակել։ Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերություններն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Քննարկվելու են հիմնաակում տնտեսական հարցեր, հիմանականում չէ, տնտեսական օրակարգ է»։
Նա հավելեց, որ Բրյուսելում տարածաշրջանային հարցեր չեն քննարկվելու, այլ երկրների կողմից բարձրացված աղմուկը չի հասկանում։