Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը 1999 թվականից ի վեր 38 միլիոն դոլարի հակաականային օգնություն է տրամադրել Ադրբեջանին

23:27, 04 ապրիլ 2024
ԱՄՆ-ը 1999 թվականից ի վեր 38 միլիոն դոլարի հակաականային օգնություն է տրամադրել Ադրբեջանին

ԱՄՆ-ը 1999 թվականից ի վեր 38 միլիոն դոլարի հակաականային օգնություն է տրամադրել Ադրբեջանին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում: «Ականազերծման իրազեկման և ականազերծմանն աջակցության միջազգային օրը Միացյալ Նահանգները հավատարիմ է ամբողջ աշխարհում այդ սպառնալիքների նվազեցմանը և առաջատար դիրք է զբաղեցնում: ԱՄՆ-ն օգնություն է տրամադրել  ավելի քան 120 երկրի, այդ թվում՝ 1999 թվականից ի վեր Ադրբեջանին հատկացված շուրջ 38 մլն դոլարը», - ասվում է հայտարարության մեջ։