ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին որոշում է ստորագրել Սերգեյ Սամվելի Թաշչյանին 12 ամիս փորձաշրջանով Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) նշանակելու մասին։ Նույն որոշմամբ Թաշչյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1) պաշտոնից։
Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանը։