Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։
Նշվում է, որ այցը մերժող որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն նախատեսված է եղել ապրիլի 10-12-ը։