Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Սեն-Դենիում օլիմպիական ջրային կենտրոնի բացմանը։ Միջոցառման ժամանակ նա հաստատել է, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ իսկապես լողալու է Սենայում։
Այժմ գետում իրականացվում են մաքրման աշխատանքներ, ինչի շնորհիվ 100 տարվա ընդմիջումից հետո այնտեղ նորից հնարավոր կլինի լողալ: Սենայում նախատեսվում է անցկացնել օլիմպիական և պարալիմպիկ երեք մրցույթ: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։
Ի դեպ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նույնպես խոստացել է լողալ Սենա գետում: