Հետևեք մեզ։

Թուրքիայում վայրէջք կատարած Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան

14:22, 11 ապրիլ 2023
Թուրքիայում վայրէջք կատարած Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան

Թուրքական Էրզրումում վայրէջք կատարած AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը քիչ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց, որ Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան ինքնաթիռը, որ իջել էր Թբիլիսիում, ավելի վաղ է ժամանել Երևան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանից և Եգիպտոսից մեկնած ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում, դրանք ուղղորդվել են դեպի Էրզրում և Թբիլիսի։

Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, հայկական «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել։