Հետևեք մեզ։

Ուկրաինայի համար կրիտիկական պահը մոտենում է, ԱՄՆ-ը պետք է հաստատի օգնության փաթեթը. Զելենսկու գրասենյակ

10:08, 05 ապրիլ 2024
Ուկրաինայի համար կրիտիկական պահը մոտենում է, ԱՄՆ-ը պետք է հաստատի օգնության փաթեթը. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի համար լարված պահ է մոտենում։ Ուստի ԱՄՆ Կոնգրեսը շուտով պետք է հաստատի օգնության հաջորդ փաթեթը: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

 

Նա ասել է, որ ներկայումս իր երկիրը հակաօդային պաշտպանության համակարգերի լուրջ կարիք ունի.

 

«Մենք ժամանակ չունենք։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ մեր երկիրը ներկայումս կանգնած է կրիտիկական մարտահրավերների առաջ։ Եթե ​​այս ամսվա ընթացքում չհաստատվի ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը, իրավիճակն ավելի կբարդանա»,-ասել է նա։