Հետևեք մեզ։

Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կլինի միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմի սկիզբը․ Մասկ

10:42, 05 ապրիլ 2024
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կլինի միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմի սկիզբը․ Մասկ

Միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կլինի միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմի սկիզբը։


«Սա բառացիորեն միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմի սկիզբն է», - գրել է նա թվիթերյան իր օգտահաշվում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի ելույթի տեսագրության ներքո հրապարակված գրառման մեջ, որի ժամանակ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինան «կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»։

 

Մասկը իր մեկնաբանությանը կցել է «The Day After» (1983 թ.) գեղարվեստական ​​ֆիլմի մի հատված՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հորինված միջուկային պատերազմի կադրերով:

 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկնել է, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ, սակայն ասել է, որ չգիտի, թե դա երբ տեղի կունենա։