Կրոկուսում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողներից մեկի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով քողարկված մարդկանց լուսանկարներ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն թելեգրամյան իր ալիքում։
«Ահաբեկչի հեռախոսում եղել են ուկրաինական դրոշով քողարկված համազգեստով մարդկանց լուսանկարներ՝ ավերված տների ֆոնին և ուկրաինական փոստային նամականիշ՝ անպարկեշտ ժեստով։
Այս տվյալները կարող են վկայել կատարված ահաբեկչության և հատուկ ռազմական գործողության անցկացման միջև կապի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։