Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաներում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ազատաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակի երկաթե սյանն ու շինության պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: