Կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի առաջարկությանը, որով Թատրոնը խնդրում է Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն:
«Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ նստացուցյի 3-րդ օրը կառավարությունից պատասխան են ստացել։
« ՀՀ կառավարությունը ինձ ուղարկել է մի հաղորդագրություն, որում ասվում է՝ իրենց հասցեագրված փաթեթը վերահասցեագրվել է և ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»,- ասել է Արզումանյանը և հավելել, որ իրենք կսպասեն ԿԳՄՍՆ պատասխանին: