Հետևեք մեզ։

Չենք ​​տեսել Հայաստանի կողմից հայտարարություններ անդրատլանտյան ինտեգրման ծրագրերի վերաբերյալ․ Պեսկով

14:49, 05 ապրիլ 2024
Չենք ​​տեսել Հայաստանի կողմից հայտարարություններ անդրատլանտյան ինտեգրման ծրագրերի վերաբերյալ․ Պեսկով

Կրեմլը չի ​​տեսել և չի լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմից հայտարարություններ անդրատլանտյան ինտեգրման թեման քննարկելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ այս հարցի վերաբերյալ: Սպասենք, մենք հայկական կողմից որևէ հայտարարություն չենք տեսել և չենք լսել, որ նրանք նկատի ունեն քննարկել անդրատլանտյան ինտեգրման թեման»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։