Հետևեք մեզ։

«Հայաստանը որպես զինված ֆորպոստ ստեղծելու փորձերը Հարավային Կովկասում ապագայում մեծ հետևանքներ են ունենալու»․ Ալիև

15:33, 05 ապրիլ 2024
«Հայաստանը որպես զինված ֆորպոստ ստեղծելու փորձերը Հարավային Կովկասում ապագայում մեծ հետևանքներ են ունենալու»․ Ալիև

«Անցյալ տարվա սեպտեմբերից մինչ օրս Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանը որպես զինված ֆորպոստ ստեղծելու փորձերը Հարավային Կովկասում ապագայում մեծ հետևանքներ են ունենալու»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման տեսակետ է հայտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

«Ուստի մենք հայտարարություններ արեցինք՝ զգուշացնելու ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին այս մասին»,- ասել է նա։