Հետևեք մեզ։

Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, կարող էր, չէ՞, վարչապետը հետաքրքրվել՝ ինչու է կինը ընդվզում իր դեմ. իրավապաշտպան

15:01, 11 ապրիլ 2023
Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, կարող էր, չէ՞, վարչապետը հետաքրքրվել՝ ինչու է կինը ընդվզում իր դեմ. իրավապաշտպան

Վարչապետի ուղղությամբ հովանոց նետած կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել, ավելին, նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

 

«Ակնհայտ է, որ Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, այսպիսով ցանկացել է վարչապետի ուշադրությանն արժանանալ, փոխարենը հայտնվել է ոստիկանությունում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնության փորձի մեղադրանքով։ Կարող էր չէ վարչապետը հետաքրքրվել, թե ինչու է կինը ընդվզում իր դեմ, ուշադրությամբ լսեր նրան, խոնարվել նրա առջև, ինչպես ժամանակներ առաջ խոստանում էր ՀՀ քաղաքացիներին։ Այսպիսի վարքը առաջին հերթին հենց վարչապետին է պետք։ Ի վերջո ձեր որոշումների հետևանքով է կինը հայտնվել փողոցում։ Հանգիստ թողեք այդ կնոջը։ Ամոթ է»,- գրել է Ալեքսանյանը։