Հետևեք մեզ։

«Բրյուսելում եռակողմ հանդիպումը վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար»․ Ալիև

15:40, 05 ապրիլ 2024
«Բրյուսելում եռակողմ հանդիպումը վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է այսօր Բրյուսելում կայանալիք ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը։

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Ալիևը ասել է, որ «դա վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար»։

 

«Վերջին մի քանի օրերին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այդ հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ»,- ասել է Ալիևը և նշել,-  «մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»։