Հետևեք մեզ։

Աջակցելու ենք, որ Հայաստանը լինի ավելի դիմակայուն․ ֆոն դեր Լեյենը հայտնեց՝ ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կհատկացնի

15:45, 05 ապրիլ 2024
Աջակցելու ենք, որ Հայաստանը լինի ավելի դիմակայուն․ ֆոն դեր Լեյենը հայտնեց՝ ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կհատկացնի

Անցյալ հոկտեմբերին խոստացել ենք Հայաստանի հետ մեր համագործակցության տեսլական մշակել, այսօր դա ենք քննարկելու։ Այս մասին Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը՝  Նիկոլ Փաշինյանի, Բլինքենի և Բորելի հետ համատեղ ասուլիսում:

 

«Սա Հայաստան - ԵՄ զարգացման տեսլականն է՝ 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում», – ասել է Ֆոն դեր Լեյենը: