Այսօր բողոքարկել ենք մեր վստահորդներին՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ նշել է. «Բողոքների հիմքում դրված է այն փաստարկը, որ տղաներին վերագրվող խոսքը քրեորեն պատժելի չի եղել, լիովին տեղավորվել է խոսքի ազատության տիրույթում, և նրանց կալանավորումը եղել է քաղաքական հետապնդման դասական դրսևորում։
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան
Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան»։