Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական և ռուսական մի շարք գործարարների և ընկերությունների նկատմամբ։ УНИАН- ը հայտնում է, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը երկրի նախագահը ստորագրել է ապրիլի 4-ին։
Ի թիվս գործարար Վադիմ Ալպերինի, Ալեքսանդր Երիմիչուկի, այդ թվում է նաև հայազգի գործարար, ՌԴ քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը (10 տարով)։
Միջոցները նախատեսում են ակտիվների արգելք և առեւտրային գործողությունների սահմանափակում, թռիչքների և փոխադրումների սահմանափակում Ուկրաինայի տարածքում և այլն։