Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանը եզրափակչի մեկ մասնակից է ունեցել:
98 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավանեսյանը հանդես է եկել եզրափակչում, սակայն զիջել է մրցակցին ու բավարարվել է արծաթե մեդալով, գրում է Armsport.am-ը։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ներկայացուցիչները 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթում: