Հետևեք մեզ։

Մեքենան արգելափակվել է Վեդի գետում

22:00, 05 ապրիլ 2024
Մեքենան արգելափակվել է Վեդի գետում
Ապրիլի 5-ին, ժամը 19։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) ։