Վերջին շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ներկայացուցիչները շփվել են «Նապոլիի» 23-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ՝ նրա հնարավոր տրանսֆերի հարցով։ Այս մասին հայտնում է AS-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, որն արդեն հաշտվել է այն փաստի հետ, որ նեապոլիտանական ակումբի գլխավոր հարձակվող Վիկտոր Օսիմենը կլքի իրենց գալիք ամառ, չի ցանկանում բաժանվել «Նապոլիի» մեկ այլ աստղից՝ Կվարացխելիայից։