ԱՄՆ-ն մնում է հաստատակամ՝ օգնելու Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և կայունության տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը։
«Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-նշել է նա: