Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ուրբաթ առավոտյան Նյու Յորքի շրջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից հետո Նյու Յորքում մինչև 2 բալ ուժգնությամբ երեք հետցնցում է տեղի ունեցել, X -ի իր էջում հայտնել է նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը։
«Առավոտյան 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո մեր տարածաշրջանում տեղի է ունեցել շատ ավելի փոքր ուժգնությամբ երեք ցնցում՝ 1.8 մագնիտուդով 12.31-ին (Երևանի ժամանակով 20.31-ին), 2.0 մագնիտուդով 13.14-ին (Երևանի ժամանակով 21.14-ին) և 2.0 մագնիտուդով մի քանի րոպե առաջ»,-գրել է նա։
«Այս մագնիտուդի հետցնցումները նորմալ են և չեն ակնկալվում, որ վնաս կհասցնեն», - նշել է նա։