Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքում ամբարտակ է փլուզվել, հայտնում են ռուսական գործակալությունները՝ վկայակոչելով տարածաշրջանի օպերատիվ ծառայությունները ։ Դրա պատճառով գրեթե 11 հազար բնակիչ կտարհանվի։
Հեղեղումների գոտում կա 4258 տուն. տեղի փրկարարներն օգնում են տուժած ընտանիքներին հասնել մոտակա ժամանակավոր կացարաններ:
ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ չորս հազար մասնավոր բնակելի շենքեր կարող են հայտնվել հեղեղումների գոտում։
Mash հեռագրային ալիքի փոխանցմամբ՝ հայտարարվել է Օրսկի ամբողջ Հին քաղաքի և Նիկել գյուղի շտապ տարհանում։
Տարածաշրջանի ավելի քան երեք հազար բնակիչ ավելի վաղ տարհանվել էր ջրհեղեղի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ապրիլի 5-ի դրությամբ մարզում ջրի տակ է անցել 1825 բնակելի շենք և 5242 կենցաղային հողատարածք՝ 95 բնակավայրերում։
Օրսկը Օրենբուրգի շրջանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ մոտ 200 հազար մարդ բնակչությամբ։
Տեսանյութերն՝ այստեղ։