Հետևեք մեզ։

ՀՀ-ում մեկ ադրբեջանցու գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր

16:36, 11 ապրիլ 2023
ՀՀ-ում մեկ ադրբեջանցու գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր

Կարծում եմ՝ իրավասու մարմինները պետք է տան այդ հարցի պատասխանը, սա քաղաքական գնահատականի հարց չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ հարցը ՊՆ-ի և ԱԱԾ-ի տիրույթում է:

 

Անդրադառնալով ՀՀ տարածքում 2 ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու և այս պահին նրանցից մեկի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին՝ Խանդանյանը նշեց, որ անվտանգային ռիսկերը բարձր չի գնահատում.

 

«Հայաստանում մեկ հոգու գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում»:

 

Պատգամավորը նշեց՝ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջան վերադարձնելու վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել: