Ռուսաստանը գնահատում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խաղաղապահ ուղերձը և տեսնում է, թե որքան դժվար է Վատիկանի համար հավասարակշռված դիրքորոշում որդեգրել ուկրաինական հարցում: Риа Новости-ին ասել է Սուրբ Աթոռում Ռուսաստանի դեսպան Իվան Սոլտանովսկին։
«Մենք բարձր ենք գնահատում Սուրբ Աթոռի խաղաղարար ուղերձը, Ֆրանցիսկոսի բարի հավատը կասկածից վեր է: Իհարկե, մենք տեսնում ենք, թե որքան դժվար է Վատիկանի ղեկավարության համար ընդհանուր առմամբ հավասարակշռված դիրքորոշում ունենալ: Նման անկախ, անկեղծ ասած, խիզախ դիրքորոշումը հարգանք է առաջացնում»,- ասել է դիվանագետը: