Հետևեք մեզ։

Միջադեպի ժամանակ օգնություն ենք ցուցաբերել Վլադիմիր Վարդանյանին․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

16:42, 11 ապրիլ 2023
Միջադեպի ժամանակ օգնություն ենք ցուցաբերել Վլադիմիր Վարդանյանին․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում զեկուցում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական վարույթ նախաձեռնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ իր միջնորդությունը։

Հիշեցնենք, Մհեր Սահակյանի դեմ քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն առաջացել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանի կողմից ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր վարդանյանին հարվածելու և նրան մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ։

Նիստի մեկնարկից առաջ Hayastan.news-ը զրուցել է միջադեպին ներկա անձանցից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

Վերջինս նաև առերեսման է մասնակցել նիստին ներկա գտնված ՔՊ-ական պատգամավորների հետ։ Մեր հարցին, թե ի՞նչ է արել ինքը միջադեպի ժամանակ, օգնե՞լ է իր խմբակցության անդամ Մհեր Սահակյանին՝ ՔՊ-ականի հետ «մենամարտում», թե՞ բաժանել է, ասաց․ «Բնականաբար, որևե մեկին չեմ օգնել և չէի կարող օգնել, օգնություն ենք ցուցաբերել Վլադիմիր Վարդանյանին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ